Թևան Պողոսյանը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակականությունը
ՔաղաքականԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով Հայաստանում կյանքի են կոչվում քաղաքացիական վերահսկողության ամրապնդմանն ուղղված մի շարք խոշոր ծրագրեր, հետևաբար գրասենյակի փակումը բացասական ազդեցություն կարող է ունենալ նշված ծրագրերի համատեքստում:
Այս մասին հունվարի 19-ին ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոս յանը։
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակն առաջին հերթին օգտակար գործունեություն է ծավալում՝ կապված Հայաստանի ներքին խնդիրների հետ. մարդու իրավունքներ, ընտրական գործընթացներ, բնապահպանական ծրագրեր, տարածքային և մարզային զարգացումներ, տնտեսական ծրագրեր և այլն:
Առնվազն անցած երեք տարիներին գրասենյակն օժանդակում էր նաև քաղաքացիական վերահսկողության ամրապնդմանը՝ մի շարք խոշոր ծրագրերի միջոցով»,- ասաց Պողոսյանը։
2016 թվականի դեկտեմբերի 31-ին լրացել է Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատի ժամկետը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել է անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էլ ընդգծել է, որ Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում: