Պաղեստինի նախագահը Բեթղեհեմում մասնակցել է Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնին
ՀասարակությունՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Բեթղեհեմի Ծննդյան Տաճարում մասնակցել է հայոց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին:
Ինչպես հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Պաղեստինի նախագահն ավելի վաղ մասնակցել է նաև Ծննդյան Տաճարի Հայոց Վանքում Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից տրված հյուրասիրությանը:
Հյուրասիրության ընթացքում Սրբազան պատրիարքը ողջունել է Մահմուդ Աբասի ներկայությունը, որից հետո Պաղեստինի առաջնորդը շնորհավորել է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանությանը և Իսրայելի հայերին` Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ:
Իսրայելում հայկական եկեղեցին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 18-19-ին: