Շավարշ Քոչարյանն անհրաժեշտ է համարում պատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին
ՔաղաքականՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը գտնում է, որ հայկական կողմն իր հույսն առաջին հերթին պետք է դնի իր ուժերի վրա և Ադրբեջանի սադրիչ գործողություններին պատասխան տա:
«Մերհույսն առաջին հերթին պետք է դնենք մերուժերի վրա: Սրանից են բխում մնացածբոլոր գործողությունները: Բաական է` սադրիչ գործողությունները պետք էպատասխան ստանան:
Այլ հարց է, որ իտարբերություն Ադրբեջանի` հայկականերկու պետությունները իրոք չեն ձգտումլայնամասշտաբ պատերազմականգործողությունների վերսկսմանը»,- ասաց Շավարշ Քոչարյանը` հիշեցնելով դեռ 1994 թ. զինադադարի մասին եռակողմ փաստաթղթի մասին:
Քոչարյանի դիտարկմամբ, Ադրբեջանը փորձում է կամ ձևացնում է, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իսկ հայկական կողմերը հավատարիմ են ու ի տարբերություն Ադրբեջանի՝ ձգտում են հրադադարի պայմանագրի պահպանմանը: «Դա չի նշանակում, որ մենք վախենում ենք, նշանակում է` մենք գտնում ենք, որ ճիշտ է հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով», - ընդգծեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը: