Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Տարոն Մարգարյան. «Մի ամբողջ թիմ իր պատրաստակամությունն է հայտնել լինել Արցախի ու արցախցու կողքին, որը ոչ թե աշխատանք է, այլ բարոյական պարտք ու կարևոր առաքելություն»

Society

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, որի ընթացքում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ ԼՂՀ Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հետ հաստատված ամուր կապերը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է կարևորվում և գնահատվում արցախահայության կողմից:

«Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու և խորացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի ողջ անձնակազմի անկեղծ շահագրգռվածությունը և պատրաստակամությունը: Դա հայրենասիրության և քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսևորում է»,-ընդգծել է Բակո Սահակյանը:

Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքը գնահատելու համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իսկապես պարտավորեցնող է: 
«2012 թվականից սկսած Արցախի մեր գործընկերների հետ միասին, մենք իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր՝ Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք ընդգրկում են մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական, հումանիտար, տուրիզմի և մի շարք այլ ուղղություններ: Նաև պետք է փաստեմ, որ Երևանի վարչական շրջանները ևս Արցախի քաղաքների ու շրջանների հետ ձևավորել են կայուն գործընկերային կապեր: Մեր համագործակցության համատեքստում, թերևս առանձնացնեմ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մեր համատեղ ջանքերը: Ինչպես սահմանամերձ գոտիներում ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողների արդեն ավանդական դարձած այցելությունները, այնպես էլ երևանաբնակ լավագույն զինծառայողներին արձակուրդի տրամադրումը: Մի ամբողջ թիմ իր պատրաստակամությունն է հայտնել լինելու Արցախի ու արցախցու կողքին, որը ոչ թե աշխատանք է, այլ բարոյական պարտք ու կարևոր առաքելություն: Ու վստահ եմ, որ մինչ օրս մեր թիմերի կողմից իրականացված բոլոր ծրագրերը, որոնք արժանացել են դրական գնահատականի, ըստ էության, հանդիսանում են ապագա ավելի խոշոր ծրագրերի հիմք, ինչը համատեղ ուժերով անպայման կդարձնենք իրականություն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը։

ՀՀ մայրաքաղաք Երևանի և ԼՂՀ միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: 

ՀՀ մայրաքաղաք Երևանի և ԼՂՀ միջև համագործակցության ծրագրերում ներդրած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: 

Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև արդյունավետ համագործակցության համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը ևս պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը:

Ընդլայնված խորհրդակցության ժամանակ Արցախի Նախագահը պետական պարգևներով է պարգևատրել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանին և Դավիթ Օհանյանին, քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին, խորհրդական Արայիկ Քոթանջյանին, Երևանի Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներին, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին, քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի, կոմունալ տնտեսության, կրթության, առողջապահության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունների պետերին: Արցախի նախագահի պետական պարգևի են արժանացել նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը և «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը: 

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ելույթի իր խոսքում նկատել է, որ հատկապես հաճելի է արձանագրել, որ երկու պետությունների մայրաքաղաքների փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ, արդյունքներն էլ իսկապես շոշափելի են:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal