Ադրբեջանը շփման գծում կրակել է խոշոր տրամաչափի գնդացիրներից
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ:
Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց: Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում (ավելի քան 300 կրակոց):
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջ նագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն»: