Վահագն Գևորգյանի ավտոմեքենաները. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը երկու ավտոմեքենա ունի: Այս մասին իմանում ենք Գևորգյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2015 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Գևորգյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ «TOYOTA LAND CRUISER 200 4.0» և «BMW 745» մակնիշի:
Վահագն Գևորգյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 12–ի դրությամբ կազմել են 850 հազար դրամ, 23 հազար ամերիկյան դոլար և 19 հազար 500 եվրո: Իսկ նրա եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 942 հազար դրամ և գոյացել 1 միլիոն 562 հազար դրամ աշխատավարձից և 380 հազար դրամ արժողությամբ գույքը վաճառելուց ստացված գումարից:
Նշենք, որ մինչ քաղաքապետ դառնալը Վահագն Գևորգյանը զբաղեցնում էր Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: