Իվանկա Թրամփը չի կատարելու ԱՄՆ-ի առաջին տիկնոջ պարտականությունները. ABC
ՄիջազգայինԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հերքել Է այն պնդումները, թե ինքը կատարելու Է ավանդաբար Սպիտակ տան տիրոջ տիկնոջը վերապահված պաշտոնական պարտականություններից ոմանք:
Այս հայտարարությամբ նա հանդես Է եկել ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մի հատված հունվարի 19-ին եթեր Է տրվել:
Լրագրողը հարցրել Է Իվանկային, թե նա ինչպես վերաբերվում այն պնդումներին, թե իբր հենց ինքն Է, այլ ոչ թե Թրամփի կինը՝ Մելանյան, «ըստ Էության լինելու առաջին տիկինը»: «Կարծում եմ՝ դրանք անտեղի դիտարկումներ են»,- նշել Է ընտրված նախագահի դուստրը: Նա նաեւ ընդգծել Է. «Առաջին տիկինը միայն մեկն Է, եւ նա մեծ գործեր ունի անելու», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: