Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության պատգամավորը
ՄիջազգայինԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Բաթմանից ընտրված պատգամավոր Այշե Աջար Բաշարանը ձերբակալվել է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բաշարանը ձերբակալվել է, քանի որ հրաժարվել է ներկայանալ Բաթմանի հանրապետական դատախազություն՝ ցուցմունք տալու: Նրա դեմ հետաքննություն է իրականացվում «ահաբեկչական խմբավորման օգնելու» հիմնավորմամբ: