ԻՊ-ի զինյալները Պալմիրայի տարածքում մի քանի հուշարձան են ոչնչացրել
Международные новости«Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքի մերձակա հնադարյան համալիրի տարածքում քանդել են հին հռոմեական թատրոնի մի մասը եւ հռչակավոր տետրապիլոնը (չորս սյուները):
Այդ մասին հունվարի 20-ին հայտնել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Մասնավորապես, լիովին քանդված Է թատրոնի ճակատը, արձանագրում Է հեռուստատեսությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված օբյեկտի տարածքում ավերածությունները հաստատվում են նաեւ արբանյակային լուսանկարներով:
Նախնական տվյալներով՝ պատմական հուշարձանները քանդվել են դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: