ՄԱԿ-ին այս տարի 3,4 մլրդ դոլար է հարկավոր Սիրիայի բնակիչներին օգնելու համար
ՄիջազգայինՄԱԿ-ին 2017 թվականին 3,4 մլրդ դոլար Է անհրաժեշտ այն սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք մնացել են պատերազմի ճիրաններում հայտնված երկրում:
Այդ մասին հայտնել Է Սիրիայում ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի համակարգող Ալի ազ-Զաաթարին:
«Մենք դոնոր-երկրներից 3 մլրդ 400 մլն դոլար ենք խնդրել երկրի ներսում գտնվող սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար, չհաշված այն 4 մլն 300 հազար սիրիացիներին, որոնք փախստականների վիճակում են այլ երկրներում»,- ասել Է ազ-Զաաթարին Sputnik գործակալությանը:
Նա հավելել Է, որ 2016 թվականին սիրիացիներին օգնություն ցուցաբերելու տարբեր նախագծերով մեկուկես մլրդ դոլար Է հատկացվել այն դեպքում, երբ ՄԱԿ-ը 3,2 մլրդ դոլար Էր խնդրել:
«Միայն Հալեպում 2016 թվականին ծախսվել Է առնվազն 220 մլն դոլար»,-գործակալությանն ասել Է զրուցակիցը: Այդ միջոցները, նրա խոսքով, ծախսվել են սննդամթերքի, խմելու ջրի, առողջապահության եւ կրթության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: