Թուրքիայում ձերբակալված քրդամետ պատգամավորն ազատ է արձակվել
ՄիջազգայինԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին պատգամավոր Այշե Աջար Բաշարանը, ով հունվարի 20-ի վաղ առավոտյան ձերբակալվել էր, ազատ է արձակվել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:
Բաշարանը ձերբակալվել էր, քանի որ հրաժարվել է ներկայանալ Բաթմանի հանրապետական դատախազություն ցուցմունք տալու: Նրա դեմ հետաքննություն էր իրականացվում «ահաբեկչական խմբավորման օգնելու» հիմնավորմամբ: Ցուցմունք վերցնելուց հետո նա ազատ է արձակվել: