Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված է
ՄիջազգայինՀալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, եւս 30 տոկոսն ավերված Է ամբողջովին:
Այդ մասին վկայում են ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների պատվիրակության աշխատանքի նախնական արդյունքները:
«ՅՈւՆԵՍԿՕ-ի թիմը կարողացավ տեսնել Օմեյադների մեծ մզկիթի, Միջնաբերդի, մզկիթների, եկեղեցիների, շուկաների, թանգարանների եւ Հալեպը խորհրդանշող պատմական մյուս շինությունների զգալի ավերածությունները:
Նախնական գնահատման համաձայն, Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված Է, իսկ 30 տոկոսն ավերվել Է ամբողջությամբ»,-ասված Է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հունվարի 20-ին: