Մերկելը եւ Օլանդը Բեռլինում կքննարկեն ԵՄ-ի ապագայի հարցերը
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 27-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, կողմերի քննարկումներում գլխավորը կլինեն Եվրամիության ապագային վերաբերող հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգի ընթացքում հայտարարել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Ուրբաթ ժամը 12-ին կանցլերը գերատեսչությունում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, նրանք բանակցություններ կվարեն աշխատանքային ճաշկերույթի ընթացքում»,-ասել Է Զայբերտը:
Կարծարծվեն հիմնականում ԵՄ-ի ապագային վերաբերող բանակցություններն ու պայմանավորվածությունները: Կոնկրետ խոսակցություն կծավալվի փետրվարի 3-ին Մալթայում եւ մարտի վերջին Հռոմում կայանալիք հանդիպումների նախապատրաստման շուրջ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: