Սիրիայում 5 թուրք զինվոր է սպանվել
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հարձակվել են «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի Էլ-բաբ շրջանում տեղակայված թուրքական զորամիավորման վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:
Հարձակման հետևանքով 5 թուրք զինվոր սպանվել է, 9-ը` վիրավորվել:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով 2016 թվականի օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը: