ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ պետքարտուղարի հետ կապերը հնարավոր են նոր վարչակազմի հաստատվելուց հետո
ՄիջազգայինԽոսել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ԱՄՆ նոր պետքարտուղարի հետ կապերի մասին հնարավոր է միայն ԱՄՆ նոր վարչակազմի հաստատվելուց հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես կարծում եմ հենց որ տեղի ունենա նրա նշանակումը, ապա ըստ տրամաբանության կլինեն նաև նոր պետքարտուղարի առաջին ակնարկները՝ արտասահմանյան գործընկերների հետ կապերի վերաբերյալ»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք գոյություն ունի Սերգեյ Լավրովի՝ ԱՄՆ նոր պետքարտուղարի հետ հանդիպման օրակարգ։