Փարիզի արվարձանում պայթյուն է հնչել
ՄիջազգայինՓարիզի Բուլոն Բիյանկուր արվարձանում՝ բնակելի տանը, պայթյուն է հնչել, հայտնում է Le progress–ը։
Ենթադրվում է, որ դա գազի պայթյուն է եղել, սակայն այս տեղեկությունը չեն հաստատել Ֆրանսիայի իշխանությունները։
Առնվազն 5 մարդ տուժել են, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։
Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են։