Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչին
ՔաղաքականՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 20-ին ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Ֆլորանս Մանժենին, ով Երևանում է գտնվում երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տ եղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվել են Երևանում կայացած խորհրդակցությունների արդյունքները, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցության սերտացմանն ուղղված քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը և Ֆլորանս Մանժենն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: