Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի փակուղուց հանել ռուս- ամերիկյան հարաբերությունները
International newsՄոսկվան տեսնում է ռուս-ամերիկյան հարաբերությունների փակուղուց հանելու ելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Ներկայումս մենք այն կարծիքին ենք, որ կա հնարավորություն փակուղում հայտնված հարաբերությունը հանելու այնտեղից»,- «Эхо Москвы»-ի եթերում ասել է Զախարովան:
Նա նաև հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է աշխատել ամերիկյան գործընկերոջ հետ: