Ինչ տեսք ունեն 18+ ֆիլմերի նկարահանամ հրապարակները՝ բուռն նկարահանումներից հետո (ֆոտոշարք)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ջո Բրոթոնը (Jo Broughton) փաստագրական ժանրում լուսանկարչուհի է:
Նա հեղինակել է «Դատարկ պոռնոդստուդիաներ» ֆոտոնախագիծը, որի վրա 2 տարի է աշխատել:
Աշխատանքային օրվանից հետո, երբ նկարահանումն ավարտվում է, դերասանները գնացել են տուն, Ջոն ձեռքն է վերցրել ֆոտոխցիկն ու լուսանկարել պոռնոֆոտոնկարահանումների հետևանքները:
Վառ և գունավոր ներքին հարդարանքը, առաջին հայացքից, շատ գեղեցիկ է, բայց լուսանկարին ավելի ուշադիր նայելով՝ կարելի է տեսնել այս ու այն կողմ անփութորեն թողնված պոռնոռեկվիզիտը:
Պոռնոգրաֆիկ ֆոտոշարքի նկարահանման յուրաքանչուր վայրն առանձին պատմություն է իր սյուժեով, որը վերջում օգնում է ֆոտոխցիկի առաջ մերկ մարմինների կեցվածք ընդունելուն:
Պոռնոֆոտոշարքերի ստուդիաներ լուսանկարելով՝ հեղինակը հանդիսատեսին հնարավորություն է տալիս իրեն նկարահանման հրապարակում զգալ և երեկայությունը շարժելով՝ պատկերացնել այնտեղ տեղի ունեցողը:
Այդպիսով լուսանկարիչը մերկացնում է պոռնոինդուստրիայի աշխարհը ներսից՝ միաժամանակ ոչ մի կադրում մերկ մարմին ցույց չտալով:
«Դատարկ պոռնոստուդիաները» Ջո Բրոթոնի երրորդ ֆոտոնախագիծն է:
Առաջինը կոչվում է «Իմ նախկին ընկերների ընկերուհիները»:
Այս նախագծում Ջոն գտել է իր մի քանի նախկին ընկերների ընկերուհիներին և նրանց լուսանկարել մեկ ֆոտոշարքի համար:
Երկրորդ նախագիծը կոչվում է «Կույսերը»: Սրա իրականացման համար Ջոն ամսագրում հայտարարություն է տվել, որ կույսերի է փնտրում:
Աղջիկները պետք է 20 տարեկանից մեծ լինեին, հպարտանային, որ կույս են, միաժամանակ կրեին հագուստ, որում իրենց սեքսուալ զգային: