Վիրահայոց թեմի առաջնորդը Թբիլիսիում մասնակցել է էկումենիկ աղոթքի
ՀասարակությունԹբիլիսիում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդհանրական էկումենիկ աղոթք: Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմից:
100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է: