Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գեւորգ Գրիգորյանը, ով տեւական ժամանակ առաջ թողեց ամենն ու որոշեց իր մոտոցիկլով շրջել աշխարհով մեկ: Այժմ Գեւորգը կրկին Հայաստանում է ու կրկին նկարահնվում է: «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում նա գլխովոր հերոսին է մարմնավորում, իսկ թե ինչը նրան կրկին վերադարձրեց Հայաստան ու էկրաններ, պատմել է Life.panorama.am-ին:
-Գեւորգ, բավականին երկարատեւ դադարից հետո կրկին վերադարձաք ոչ միայն Հայաստան, այլեւ հեռուստաէկրաններ: Կպատմե՞ ք, թե ինչպես կայացրիք վերադառնալու որոշումը:
- Վերադարձա Հայաստան, որպեսզի ընտանիքիս տեսնեմ, այդ ընթացքում «Արարատ» հեռուստաընկերությունից առաջարկ ստացա նկարահնվել 25 մասից բաղկացած ֆիլմում ու քանի որ սցենարը, ռեժիսորն ու ընդհանուր աշխատակազմն ինձ հարազատ մարդիկ էին, մեծ հաճույքով համաձայնեցի: Նկարահանումներն ավարտելուց հետո պիտի մեկնեի երկրից, բայց մոտոցիկլով վթարի ենթարկվեցի, որի հետեւանքով ծանր կոտրվածքներ ունեցա եւ ստիպված մնացի այստեղ: Դե իսկ «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում շատ պատահական հայտնվեցի. Սա երեւի միակ բանն էր, որ կարող էի անել կոտրած ոտքով:
-Այժմ Ձեզ տեսնում ենք «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում: Մի փոքր կպատմե՞ք Ձեր հերոսի մասին` ինչպիսի՞նն է նա, ինչ նմանություններ ունեք նրա հետ:
- Այս սերիալում մարմնավորում եմ երիտասարդ բժշկի, ով հայտնի բժիշկների ընտանիքից է: Նա մանկաբուժ է` չստացված ամուսնական կյանքով: Կերպարիս հետ ընդհանուր գիծը երեւի սերն է դեպի երեխաները:
Շարունակությունը՝ այստեղ: