Գեղարքունիքի մարզում բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում 2017 թվականի հունվարի 20-ի երեկոյան տեղացած ձյունն առանձակի խնդիրներ չի ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձնածածկույթն առավել շատ ձեւավորվել է Գավառի տարածքում, որը կազմում է մինչեւ 10 սանտիմետր: Մնացած տարածքներում ձյան շերտը հասնում է մի քանի սանտիմետրի, ինչն առանձակ ի խնդիրներ չի ստեղծել: «Նախորդ գիշերվա եւ այսօր ցերեկվա առանց քամիների եղանակը եւս նպաստել է, որ փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չունենանք: Ճանապարհների որոշակի հատվածներում առկա է մերկասառույց, որը վերացնելու համար ճանապարհաշինարարներն այժմ կատարում են մշակման աշխատանքներ: Բաց եւ երթեւեկելի են մարզի բոլոր ճանապարհները, այդ թվում՝ Վարդենյաց լեռնանցքը եւ բարձրլեռնային գյուղեր տանող մարզային նշանակության ճանապարհները»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան