Ոճի և կանացիության 6 դաս CHRISTIAN DIOR-ից (Photo)
LifestyleChristian Dior-ն ուներ կանացիության մասին իր պատկերացումները։ Աշխարհահռչակ դիզաներին հաջողվեց ապացուցել, որ աստվածուհիները կենդանի կանայք են, որոնց գեղեցկությունն ընդգծեց եւ գնահատեց։
Ըստ Դիորի, պարզությունը, արտաքինի հանդեպ տարրական հոգատարությունն ու զարգացած ճաշակը էլեգանտության գրավականն են։
Առաջին հերթին նա հարգում էր որակը եւ ուշադիր էր մանրուքների հանդեպ. «Իմ իդեալը «բարեխիղճ աշխատողի» ապրանքանիշն է. ոչ վառ, սակայն որակյալ ապրանքանիշ։
Դիզայները կանանց մասին հոգ է տարել այնպես, ինչպես ոչ ոք։
Ներկայացնում ենք աշխարհահռչակ դիզայների 6 դասերը կանացիության եւ նորաձեւության մասին.
1. Մի’ դադարեք ուսումնասիրել ձեզ.
Որպեսզի հագուստը ճիշտ ընտրեք, անհրաժեշտ է մանրամասնորեն իմանալ ձեր գույնը եւ հագուստի այն ձեւը, որը կարող է ընգդծել ձեր առավելությունները։
Ճիշտ օձիքը շեշտը կդնի գեղեցիկ դեմքի վրա, հագուստի հատուկ թեւերը՝ կօգնեն ուշադրություն դարձնել նուրբ ձեռքերին, իրանն առավել նկատելի կդարձնի հաստ կամ բարակ գոտին։
2. Խուսափե’ք անհեթեթություններից.
Ամենաէլեգան կերպարը պետք է լավ մտածված լինի։ Որպեսզի հագուստում անսովոր համադրություններ անեք, պետք է ոչ միայն համարձակ լինեք, այլ նաեւ ունենաք լավ զարգացած ճաշակ։ Հիշեք, որ տարօրինակ իրերը կարող են մահացու ազդել ձեր ոճի վրա։
3.Մանրակրկիտ ընտրեք ներքնազգեստը.
Առանց ճոխ ներքնազգեստի կինը կորցնում է իր ուժն ու ինքնավստահությունը։ Դուք կարող եք ունենալ ընդամենը մեկ համեստ զգեստ, սակայն թագուհի կլինեք, եթե դրա տակից կրեք հոյակապ ներքնազգեստ։ Այս գաղտնիքը միշտ գործում է։
Շարունակությունը` այստեղ: