Ереван, 06.Май.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ЕС отреагировал на планы РФ провести обучение по применению ядерного оружия На шахматном турнире Dubai Police Global Chess Challenge Мартиросян, Саркисян и Тер-Саакян отстают от лидера на пол очка На территории Армении ожидаются осадки В Ереване обнаружили автомобиль с пистолетом и следами крови в салоне Курсы валют в Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян В результате российского удара Сумы остались без света и воды В Ереване сильным ветром повреждены крыши и деревья В Сеть слили снимки нового спорткара Chevrolet Corvette ZR1


ՀՀ վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության դերը

Общество

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել  է  Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին: Զեկուցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ և նշել, որ 2011 թվականից մինչ 2014-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Միջազգային զարգ ացման գործակալության աջակցությամբ ՀՀ-ում արդեն իսկ գործել են նմանատիպ 11 կենտրոններ: Ակնկալվում է՝ կենտրոնների գործարկմամբ կանխարգելել կոռուպցիան վարչական մակարդակով: Զադոյանը նշել է, որ հակակոռուպցիոն կենտրոնները պետք է որդեգրեն եռաչափ մոտեցում՝ իրավական աջակցություն ցուցաբերեն կոռուպցիայից տուժած քաղաքացիներին, իրականացնեն ընթացակարգերի և օրենսդրական ակտերի մոնիթորինգ և ներկայացնեն բարեփոխումների առաջարկություններ, բարձրացնեն հանրային իրազեկության մակարդակը: Զեկուցողի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքար ում այդ կենտրոնները եղել են արդյունավետ մոդել և կան բազմաթիվ հաջող օրինակներ. 2011-2014-ն ընկած ժամանակահատվածում վարչական կոռուպցիայի հետ կապված  կենտրոններին է դիմել ավելի քան 17 հազար շահառու, իսկ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերը կազմել են երկու հազարից ավելի: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել կառավարության և դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորմամբ:

Վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հետադարձ կապի ապահովումն ու հանրային վերահսկողության բարձրացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ներկայացված գաղափարի շուրջ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ նախաձեռնել քննարկում:

Կարեն Զադոյանը ներկայացրել է նաև  կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց (ազդարարների) իրավունքների պաշտպանության հարցը՝ նշելով, որ այդ ուղղությամբ առկա է երկու մոտեցում: Առաջինով՝ ազդարարների իրավունքները պաշտպանվում են գործող օրենսդրության պայմաններում՝ տրամադրելով  անվտանգության երաշխիքներ, երկրորդով՝ առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավորություն կլինի ստանալ անանուն բողոքներ: Երկրորդ մոտեցման  հետ կապված ուսումնասիրվել է միջազգային փորձը և այժմ մշակվում են օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են անանուն ազդարարների անվտանգության ապահովմանը: Առաջարկվել է նաև քննարկել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց խրախուսական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այժմ քննարկվում է վերը նշված երկու մոդելներին համալրված մոտեցում ցուցաբերելու հարցը՝ անանուն ազդարարման գաղափարախոսության, սերտեֆիկացված էլեկտրոնային հարթակի ստեղծման առաջարկի ներքո: Բացի այդ, նախատեսվում է սահմանել կոռուպցիոն դրսևորման մասին ազդարարող անանուն անձին հետադարձ հարց տալու հնարավորություն՝ երաշխավորելով անանունության սկզբունքը: Նախարարն ընդգծել է, որ նախագիծը դրվելու է լայնամասշտաբ քննարկման:

«Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարող անձանց դերը կոռուպցիայի կանխարգելման և հայտնաբերման գործում կարևոր է»,- նշել է վարչապետը և  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու Արդարադատության նախարարին հանձնարարել ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրման, էլեկտրոնային անանուն ազդարարման հարթակի տեխնիկական ապահովման ուղղությամբ ձեռնարկել քայլեր, այդ թվում՝ «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն:  

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը խորհրդին է ներկայացրել հանրային ծառայության ոլորտում շահերի բախման և գույքի ու եկամուտների հայտարարագրման հետ կապված խնդիրները, որոնք վերաբերել են շահերի բախման եզրույթի սահմանմանը, գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնմանը, օրենսդրական կարգավորումներին, շահերի բախումը վերահսկող կառույցների գործունեությանը, այդ ուղղությամբ առկա բացերին և այլն: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել Õ §, որ մշակվում կամ արդեն իսկ շրջանառության մեջ են գտնվում ներկայացված խնդիրների ու առկա բացերի լուծումները նախատեսող օրենսդրական փաթեթներ: Հիմնական փոփոխությունները կներկայացվեն առաջիկայում:   

«Պարզ է, որ թե օրենսդրական, թե պրակտիկ տեսանկյունից նշված ոլորտներում կան բազմաթիվ բացեր: Ելնելով դրանից, հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ կառավարությանը ներկայացնել հանրային ծառայողների շահերի բախման կարգավորման և հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնման վերաբերյալ օրենսդրական փաթեթ»,- նշել է Կարեն Կարապետյանը: 

Այնուհետև խորհրդին են ներկայացվել բիզնես ոլորտում առաջարկվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումների առաջարկներ: Դրանք վերաբերել են գործարար շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրմանը, բիզնես ոլորտի հետ գործունեություն ծավալող իրավազանց պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննությունների անցկացմանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը, թիրախային բիզնես ոլորտներում քաղաքականությունները մշակելիս հանրային ծառայողների գործունեության ուսումնասիրությունների իրականացմանը, հանրային ծառայողների համար օրենսդրությամբ սահմանվ ած իրենց կողմից կատարված աշխատանքների արդյունքների չափման առարկայական ցուցանիշների մշակմանը և դրանց հիման վրա աշխատավարձերի բոնուսային համակարգի ներդրմանը, հարկային ու մաքսային ոլորտների աշխատողների հայտարարագրերի ներկայացմանը և այլն:

«Չափազանց կարևորում ենք բիզնես միջավայրում հավասար, արդար և թափանցիկ դաշտի ձևավորումը, այդ առումով, ներկայացված առաջարկները կարևոր են մեզ համար»,- ընդգծել է վարչապետը: Կարեն Կարապետյանն Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարել է մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել նշված առաջարկությունները և ներկայացնել լուծումներ: Վարչապետը կարևորել է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման  գաղափարը և այդ  ուղղությամբ տարվող աշխատանքները:

Օրակարգային վերջին հարցով «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ներկայացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտության արդյունքները և նշել, որ փորձել են վեր հանել կրթության ոլորտում բոլոր համակարգային խնդիրները, ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ: Ներկայացված հիմնախնդիրների և առաջարկությունների շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում նախապատրաստվում է բարեփոխումների մեծ փաթեթ, որով ներկայացվելու են առկա տարբեր խնդիրների լուծման ուղիները: «Դպրոցների հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ, ունենք մեկ աշակերտին հասնող քառակուսի մետրաժի ավելցուկ, ոչ լավ կենցաղային պայմաններ, աշակերտի թվով ուսուցիչների քանակի ավելցուկ, թերբեռնված դպրոցներ»Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ուսումնասիրել զեկույցում բարձրացված խնդիրները, դրանք քննարկել շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել առ աջարկություններ՝ նախարարության գերակա խնդիրների, միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների տեսքով:   

 

ЕС отреагировал на планы РФ провести обучение по применению ядерного оружия На шахматном турнире Dubai Police Global Chess Challenge Мартиросян, Саркисян и Тер-Саакян отстают от лидера на пол очка На территории Армении ожидаются осадки В Ереване обнаружили автомобиль с пистолетом и следами крови в салоне Курсы валют в Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян В результате российского удара Сумы остались без света и воды В Ереване сильным ветром повреждены крыши и деревья В Сеть слили снимки нового спорткара Chevrolet Corvette ZR1 В Израиле запретят вещание Al Jazeera Архиепископ Баграт Галстанян: Без благословения Святейшего Патриарха мы не действуем Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиПолучение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытСудебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City FestНефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City FestUcom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян