Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Զրուցակիցն է «Գոյ» փորձարարական թատրոնի դերասանուհի Գայանե Բալյանը, ում հեռուստադիտողը հասցրել է տեսնել մի շարք հեռուսասերիալներում:
««Թաքնված սեր» հեռուստասերիալի ավարտից հետո այժմվայելում եմ ձմեռային հանգիստս, հատկապես, որ թատրոնում եւս արձակուրդային շրջան է: Դադարի ընթացքում փորձում եմ վերալիցքավորվել, ընթերցել, ֆիլմեր դիտել, ընկերներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ու այդպիսով պատրաստվել նաեւ հաջորդ աշխատանքին»,- նշեց դերասանուհին` հավելելով, որ այժմ հստակ ծրագրեր դեռ չունի.
«Նախ չեմ սիրում նախապես խոսել ծրագրերիս մասին, ավելի լավ է, երբ հստակ գործերից ես խոսում: Ինչ խոսք, առաջիկայի համար մտքեր կան, բայց ոչ կոնկրետ ծրագրեր: Կարծում եմ` ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում»,- ընդգծեց նա:
Վերհիշելով «Թաքնված սեր» հեռուստասերիալում իր աշխատանքը` Գայանեն նկատեց.
«Կարծում եմ` հաջողված նախագիծ էր: Ինձ հաճելի էր այս թիմի հետ աշխատելը, քանի որ դերասանական կազմը շատ պրոֆեսիոնալ էր: Հատկապես ուրախ եմ, որ խաղացի Նելլի Խերանյանի, Դավիթ Հակոբյանի հետ, նաեւ կրտսեր դերասանուհիներից Մարիամ Ադամյանի, Մուրադ եւ այլոց հետ, դե իսկ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ու Սոֆյա Պողոսյանի հետ նախկինում էլ առիթ ունեցել եմ աշխատել: Միշտ էլ բարձր կարող ես գնահատել այն աշխատանքը, որը կատարում է պրոֆեսիոնալ թիմը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: