Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցություններին ԱՄՆ-ն կներկայացնի երկրի դեսպանը
ՄիջազգայինԱՄՆ Պետքարտուղարությունը շաբաթ հայտարարել է, որ պատվիրակություն չի ուղարկի` մասնակցելու Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով անցկացվելիք բանակցություններին: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դա պայմանավորված է Վաշինգտոնում իշխանության անցմամբ:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության գործող մամլո ներկայացուցիչ Մարկ Թոները, ԱՄՆ-ն Աստանայի բանակցություններում կներկայացնի երկրում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը:
«Պայմանավորված մեր նախագահի երդմնակալությամբ և անցումային իշխանության պահանջներով` Վաշինգտոնից պատվիրակություն չի մեկնի Աստանա», - ասել է Թոները: