Քաղաքագետը Լապշինի արտահանձնման տակ տնտեսական հիմք է տեսնում
ՀասարակությունԲլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի գործոնն օգտագործելով` Բելառուսը տնտեսական շահ է հետապնդում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 21-ին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Ենթատեքստը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական է: Բելառուսը, օգտագործելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած հակասությունները, շահեց: Հիմա էլ նույնն է անում Ադրբեջանի հետ կապված` խաղարկելով Լապշինի հարցը»,- նշեց քաղաքագետը:
Շիրինյանի խոսքով` հայկական կողմը պարտավոր է ուշադիր վերլուծել ստեղծված իրավիճակը ճիշտ դիրքորոշում ունենալու համար:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: