Հնդկաստանում 25 մլն մարդ է մասնակցել ալկոհոլային խմիչքների դեմ ակցիային՝ կազմելով 11 000 կմ երկարությամբ «կենդանի շղթա»
ՄիջազգայինՀնդկաստանի Բիհար նահանգում շուրջ 25 մլն մարդ ձեռք-ձեռքի բռնած և կենդանի շղթա կազմած ցույցի է դուրս եկել` ի պաշտպանություն ոգելից խմիչքների վաճառքն ու օգտագործում նահանգի տարածքում արգելող օրենքի, որն ընդունվել էր 2016-ին:
Ինչպես հաղորդում է Hindustan Times պարբերականը, տեղի պաշտոնյաները տեղեկացրել են, որ ցուցարարները կազմել են մարդկանց ամենաերկար շղթան աշխարհում` 11 000 կմ երկարությամբ: Կենդանի շղթան անցել է նահանգի 38 շրջաններով: Նրանց խոսքով` մարդկանց կազմած շղթան պատկերվել է երեք արբանյակներից, 4 ինքնաթիռից և 40 անօդաչու թռչող սարքերից:
Կազմակերպիչները Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքին կոչ են արել գրանցել այս միջոցառումը:
Ակցիան կազմակերպվել է, քանի որ օրենքի ընդունումից հետո տեղի ընդդիմադիր ուժերը դեմ էին հանդես գալիս դրան: Նշվում է, որ օրենքը հավանության արժանացել երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի և Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի կողմից: