Բնակչի դին հայտնաբերել են խոհանոցում
ՀասարակությունՀունվարի 21-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բորյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 1947 թ. ծնված Ս. Ս.-ի դին: