Սիրիայի հարցով ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունների խորհրդակցություններն ավարտվել են
ՄիջազգայինԱստանայում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունների խորհրդակցություններն ավարտվել են: Դրանք տեւել են 5.5 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խորհրդակցություններն ընթանում էին հունվարի 23-ին Աստանայում մեկնարկելիք միջազգային գագաթնաժողովի նախաշեմին:
ՌԴ-ի եւ Իրանի պատվիրակությունների երկկողմ հանդիպումից հետո, որը տեւել է 15 ր, նրանց է միացել թուրքական պատվիրակությունը:
Նիստին մասնակցել է ամեն երկրից 3 ներկայացուցիչ: