ԱՄՆ Կոնգրեսի սենատը կհաստատի Թրամփի առաջադրած բոլոր թեկնածությունները. Fox News
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսի սենատը, որը վերահսկվում է հանրապետականների կողմից, կհաստատի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած բոլոր թեկնածությունները, որոնց նա առաջադրել է իր վարչակազմում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին օրենսդրական մարմնի վերին պալատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հայտնել է Fox News հեռուստաալիքին:
«Վստահ եմ, որ կհաստատենք Թրամփի առաջադրած յուրաքանչյուր թեկնածուի: Ես լիովին վստահ եմ դրանում»,-ընդգծել է նա:
Գործչի խոսքով` հանրապետականները կկարողանան հաղթահարել այն խոչընդոտները, որոնք ստեղծում են դեմոկրատները: