ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան մերձեցրել են դիրքորոշումները շատ հարցերով. ՌԴ պատվիրակության ղեկավար
Международные новостиԿողմերը գործադրում են բոլոր ջանքերը Դամասկոսի եւ զինված ընդդիմության դիրքորոշումը մոտեցնելու համար: Այս մասին լրագրողներին ասել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախապատրաստական աշխատանքը շատ ինտենսիվ է ընթանում, այսօրվա դրությամբ մեզ հաջողվել է զրուցել իրանական ու թուրքական կողմերի հետ եռակողմ ձեւաչափով եւ մերձեցնել մեր դիրքորոշումները օրակարգի հարցերի մեծ մասի շուրջ»,- ասել է Լավրենտեւը:
Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունը կիրակի խորհրդատվություններ կանցկացնի նաեւ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
«Այսօր շատ լավ խորհրդակցություններ են անցել ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Նրա կողմից մենք լիարժեք ըմբռնում ենք ստացել եւ պատրաստ ենք անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել կոնկրետ արդյունքների հասնելու համար»,- ասել է Լավրենտեւը: