Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության փրայմերիզին ընտրողների մասնակցությունը ցածր է
ՄիջազգայինՖրանսիայի Սոցիալիստական կուսակցության փրայմերիզն ընթանում է ընտրողների մասնակցության ցածր մակարդակով: Ժամը 17:00—ի դրությամբ ընտրատեղամասերի 70 տոկոսի հաշվարկով քվեարկել էր 1 մլն մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ կուսակցության առաջին քարտուղար Ժան Քրիստոֆ Կամբադելիսը ենթադրել էր, որ նախնական ընտրություններին կմասնակցի 1.5-2 մլն մարդ:
Փրայմերիզի ցուցակներում են նախկին վարչապետ Մանուել Վալսը, էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրը, կրթության նախկին նախարարներ Բենուա Ամոնն ու Վենսան Պեյոնը, բնակարանային տնտեսության նախկին նախարար Սիլվիա Պինելը, «Ժողովրդավարական ճակատի» առաջնորդ Ժան Լյուկ Բենիամիասը եւ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Ֆրանսուա դե Ռյուժին: