Turkish Airlines-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի Քերմանշահ քաղաքում
ՄիջազգայինԹուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է իրանական Press TV հեռուստաալիքի կայքը, Airbus A320 ինքնաթիռը իրականացնելիս է եղել Քուվեյթ-Ստամբուլ չվերթը:
Հաղորդվում է, որ 70 ուղևորի տեղափոխող ինքնաթիռի օդաչուն ռադիոհաղորդագրություն է ուղարկել Քերմանշահի օդանավակայանի ավիակարգավարներին` հայտնելով, որ ինքնաթիռն արտակարգ իրավիճակում է հայտնվել տեխնիկական խափանման պատճառով:
Աղբյուրի հաղորդմամբ` ուղևորներն անվնաս են և տեղավորվել են Քերմանշահի հյուրանոցներից մեկում: