Սենատում ձգտում են կանխել Թրամփի կողմից հակառուսական պատժամիջոցների չեղարկումը.Politico
ՄիջազգայինՄի խումբ ամերիկացի սենատորներ ձգտում են կանխել Դոնալդ Թրամփի կողմից հակառուսական պատժամիջոցների չեղարկումը: Այս մասին ասել են սենատորներ Չակ Շումերն ու Ջոն Մաքքեյնը, փոխանցում է Politico-ն:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը, հնարավոր է, կարողանա համաձայնության գալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է հանել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները՝ միջուկային սպառազինությունների կրճատման դիմաց:
Մաքքեյնն ու Շումերը դեմ են այդ քայլին եւ մտադիր են օրինագիծ ներկայացնել, որը կխանգարի այդ գործարքին:
«Եթե մենք չեղարկենք պատժամիջոցները, Ռուսաստանը կշարունակի միջամտել մեր ընտրություններին եւ վատ բաներ անել: Այնպես որ այս օրենքը, հուսամ, աջակցություն կստանա»,- ասել է Շումերը: