ՄԱԿ-ը մտադիր է հունվարի 26-ին վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը Դեր Էլ Զոր
ՄիջազգայինՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը հույս ունի հունվարի 26-ին վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը սիրիական Դեյր Էլ Զոր քաղաքի` շրջափակման մեջ գտնվող շրջաններին:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերի կարգավորման վարչության հաղորդմամբ` ներկա պահին անվտանգ վայր են փնտրում ուղեբեռը պարաշյուտների օգնությամբ ցած նետելու համար:
Կազմակերպությունը հումանիտար օգնության մատակարարումը Դեյր Էլ Զոր դադարեցրել էր հունվարի 15-ին, երբ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները վերահսկողության տակ էին առել քաղաքի օդանավակայանից կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող գոտին, որտեղ նետվում էր ուղեբեռը:
ՄԱԿ-ի տվյալներով` Դեյր Էլ Զորի` կառավարության վերահսկողության տակ գտնվող հատվածը, որտեղ 93 500 մարդ է բնակվում, շրջափակման մեջ է գտնվում 2014 թվականից ի վեր: