Հարավային Կորեայում առաջին անգամ գործող նախարար է ձերբակալվել
ՄիջազգայինՀարավային Կորեայում երկրի պատմության մեջ առաջին անգամ գործող նախարար է ձերբակալվել, հաղորդում է Yonhap-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձերբակալվել է մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարար Չո Յուն Սունը` պաշտոնական դիրքը չարաշահելու գործի շրջանակներում:
Կայքի հաղորդմամբ` նախարարը մեղադրվել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի հասցեին քննադատորեն արտահայտված արվեստի գործիչների, գրողների ու երաժիշտների ցանկ ստեղծելու համար:
Նշվում է, որ ցանկում ներառված բոլոր անձանց մերժվել է պետության կողմից ֆինանսական աջակցության ցուցաբերումը: Ցանկում եղել է մոտ 10 հազար ազգանուն: