ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
ՀասարակությունՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով` ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչները հունվարի 23-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մամուլում նախօրեին տարածված տեղեկությունը տեղում ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հայտնելով, որ արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ: