Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հաջորդ սեզոնին
LifestyleԱնվերջ կարելի է երեք բանի հետեւել. ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրն ու ինչպես է Քիմ Քարդաշյանը վարում իր գործերը:
Քանյե Ուեսթը երբեմն անցողիկ հայտնվել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի տեսարաններում (օրինակ Քիմի՝ Հայաստան այցի մասին հատվածում), բայց շոուին մշտապես մասնակցելուն ռեփերը միշտ դեմ է եղել, ի դեպ՝ նաեւ նրա երկրպագուների բանակն ու ռեփերների հանրությունը:
Համարվում է, որ դա բացասաբար կանդրադառնա Քանյեի իմիջի վրա: Բայց նյարդային խանգարումից հետո երաժիշտը, կարծես, ոչ միայն բժիշկների հսկողության, այլեւ Քիմի ազդեցության տակ է: Հատկանշական է փաստը, որ Քանյեն նույնիսկ չշնորհավորեց Թրամփին (որին հանճար է համարում) երդմնակալության եւ պաշտոնը ստանձնելու առիթով, մինչդեռ Քիմը սոցցանցերում Թրամփի դեմ ցույցերը սատարող գրառումներ կատարեց:
Ամեն դեպքում, ըստ HollywoodLife-ի, Քիմին նաեւ հաջողվել է ամուսնուն համոզել՝ մասնակցել Քարդաշյանների գերդաստանի ընտանեկան ռեալիթի շոուի հաջորդ սեզոնին:
«Քանյեն ու Քիմն աշխատում են իրենց հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, նրանց մոտ ամեն ինչ լավ է: Քանյեն ու Քիմը վերջերս միասին ռեստորան են գնացել, որտեղ տեսարան են նկարահանել ռեալիթի շոուի համար: Քիմին հաջողվել է ամուսնուն համոզել, որպեսզի նա մշտապես մասնակցի շոուի հաջորդ՝ 13-րդ սեզոնին»,- հաղորդել է պարբերականի ներքին աղբյուրը: