Ինչ անել, որ վարսերն ավելի արագ աճեն
LifestyleԱղջիկների ամենամեծ խնդիրներից մեկը թափվող կամ դանդաղ վերականգնվող վարսերն են։ Բոլորը փորձում են այնպիսի տարբերակ գտնել, որի միջոցով կկարողանան արագացնել վարսերի աճը։
greatpicture.ru-ն գրում է, որ վարսերի աճն արագացնելու լավագույն տարբերակը թթխմորով դիմակներն են։ Դրանք կարող եք պարբերաբար օգտագործել և միանգամից կզգաք դրական արդյունքը։
Թթխմորի մեջ պարունակվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է վարսերի առողջ աճին։ Այս քսուքները պարբերաբար օգտագործելու դեպքում կզգաք, թե ինչքան արագ են սկսում աճել վարսերը։
Անհրաժեշտ է՝
1ճ գդալ ջուր
1ճ գդալ թթխմոր
1ճ գդալ շաքարավազ
1ճ գդալ մեղր
2ճ գդալ մանանեխի փոշի
Պատրաստման եղանակը՝
1. Գոլ ջրի մեջ թթխմոր ու շաքարավազ լցրեք, թողեք որոշ ժամանակ:
2. Հենց թթխմորը հասունանա ավելացրեք մանանեխի փոշին ու մեղրը:
3. Ստացված քսուքը քսեք գլխամաշկին ու վարսերի արմատներին, պոլիէթիլենային գլխարկ հագեք ու գլուխը սրբիչով փաթաթեք:
4. Մեկ ժամ հետո սովորական շամպունով լվացեք վարսերը։ Տպավորություն կստեղծվի, որ վարսերի ծավալը 2 անգամ մեծացել է։