Հայկական սնկեր. Սեւակ Խանաղյանի նոր լուսանկարը
LifestyleՈւկրաինական X Factor-ի հաղթող Սեւակ Խանաղյանը Երեւանում իր առաջին մենահամերգից հետո պատրաստվում է նոր շրջագայության Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Հայաստանում։ Փետրվարին Սեւակը Երեւանում նախատեսում է երկու համերգ, որպեսզի կրկին հնարավորություն ունենա հանդիպել իր հայաստանյան երկրպագուների հետ։
Բայց մինչ այդ երգիչն իր մենեջերի՝ Ալբերտ Վարդանովի հետ որոշել է փոքր-ինչ զվարճանալ։ Սեւակն ու Ալբերտը լուսանկարվել են սոմբրերոներով։
«Հայկական սնկեր»,- լուսանկարը հումորային մեկնաբանությամբ մակագրել է Սեւակը։
Հիշեցնենք, որ Երեւանից հեռանալուց հետո Սեւակը Instagram-ում գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։
«Հայաստան, շնորհակալություն ընդունելության համար։ Այս չորս օրերը ամբողջ կյանքում կհիշեմ»,- գրել էր Սեւակը։