Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ


Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին միջոցառումներ են տեղի ունեցել Կրակովում

Հասարակություն

Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հունվարի 20-ին հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի և Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով Կրակով քաղաքում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ` նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառումների մեկնարկը տրվեց Կրակովի թագավորական Վավել ամրոցի Մայր տաճարում, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց հայերին հատուկ արտոնություններ շնորհած Լեհաստանի երևելի թագավորներ Կաժիմեժ Մեծի և Վլադիսլավ Յագելոյի հիշատակին։

Այնուհետև, Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտական միջոցառում տեղի ունեցավ Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկում` Կրակովի Յագելոնյան համալսարանում, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի նախորդ գումարման Սենատի անդամ, հայազգի քաղաքական գործիչ Լուկաշ Աբգարովիչը, ԼՀ Սեյմի պատգամավոր, Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շիմոն Ստանիսլավ Գժինսկին:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ 2017 թվականը հոբելյանական տարի է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի, այլև հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների առումով, որի 25-ամյակը լրանալու է փետրվարի 26-ին: Դեսպանի խոսքերով այս երկու հոբելյաններն իրենց էությամբ փոխկապակցված են միմյանց հետ, քանզի հայ-լեհական միջպետական բարեկամական հարաբերությունները հենվում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքերի վրա, որի լավագույն արտահայտությունը Լեհաստանում հայերի դարավոր ներկայությունն է, որի ընթացքում նրանք իրենց դրսևորել են լ ավագույն կողմերով` այդ կերպ վաստակելով Լեհաստանի թագավորների և իշխանավորների բարեհաճությունն ու արտոնությունները, ինչպես նաև լեհ ժողովրդի անկեղծ հարգանքն ու համակրանքը:

Միջոցառմանը Լեհաստանի հայ համայնքի և նրան շնորհված արտոնությունների մասին ծավալուն զեկույցով հանդես եկավ Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, Լեհաստանի հայ համայնքի պատմության հարցերով հետազոտող գիտնական, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան:

Նույն օրը Կրակովի Յագելոնյան համալսարանական խորհրդի Սուրբ Աննա եկեղեցում Լեհաստանի Հայ Կաթողիկե Սուրբ Եկեղեցու Հարավային թեմի առաջնորդ, Վարդապետ Տադեուշ Իսակովիչ-Զալեսկու հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ, որի ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց Լեհաստանի հայ համայնքին, նրա դարավոր պատմությանը, հայ և լեհ ժողովուրդների համերաշխ գոյակցությանը, Լեհաստանի հայ համայնքի նշանավոր գործիչներին և Լեհաստանի տարածքում գոյություն ունեցող հայկական մշակութային հուշարձաններին:

Միջոցառումներին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (պետական նախարար) Վոյչեխ Կոլարսկին, ԼՀ Սեյմի պատգամավոր, Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շիմոն Ստանիսլավ Գժինսկին, ԼՀ Սենատի նախկին գումարումների անդամ Լուկաշ Աբգարովիչը, ԼՀ արտաքին գործերի նախարարության և Կրակովում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից դիվանագետներ, Լեհաստանի հայ համայնքին, Հայաստանին նվիրված հետազոտություններ իրականացնող ճանաչված գիտնականներ, անվանի հոևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ)