Սոցկուսակցությունից թեկնածուները Ֆրանսիայի նախագահական ընտրությունները շահելու շանսեր չունեն. հարցում
Միջազգային Ֆրանսիայում կառավարող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզների ֆինալիստներից ոչ մեկը երկրում կայանալիք նախագահական ընտրությունները շահելու շանսեր չունի: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, սրանք են Ipsos ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են հունվարի 23-ին՝ սոցիալիստների նախնական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո: Բենուա Ամոնը, որն առաջատարն Է փրայմերիզների առաջին փուլի արդյունքներով, կկարողանա միայն հինգերորդ հորիզոնականն զբաղեցնել նախագահական ընտրությունների մնացած թեկնածուների շարքում՝ ձայների ութ տոկոս ցուցանիշով:
Ինչ վերաբերում Է Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսին, ապա նրա շանսերը բնավ ավելի մեծ չեն. նրա օգտին պատրաստ Է քվեարկել ֆրանսիացիների միայն 9 տոկոսը:
Սոցիալիստական կուսակցության փրայմերիզների երկրորդ եւ վճռորոշ փուլը, որում կմրցակցեն Ամոնը եւ Վալսը, նշանակված Է հունվարի 29-ին: Դրա արդյունքներով կորոշվի այն թեկնածուն, որն այս տարվա գարնանը սոցիալիստներին կներկայացնի նախագահական ընտրություններում: Նա պայքարի մեջ կմտնի սոցիոլոգիական հարցումների ֆավորիտների՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի, որի օգտին պատրաստ Է քվեարկել ֆրանսիացիների 27 տոկոսը, եւ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի հետ, որին աջակցում Է ընտրողների շուրջ 26 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: