Հիթրոու օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել թանձր մառախուղի պատճառով
International news Լոնդոնի Heathrow օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել վատ տեսանելիության պատճառով, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում թանձր մառախուղ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
«Հունվարի 23-ին Լոնդոնում սպասվում Է մառախլապատ եղանակ. ուղեւորներից ոմանք կարող են հարկադիր փոփոխությունների բախվել իրենց ուղեւորություններում: Heathrow օդանավակայանն ուղեւորներին խորհուրդ Է տալիս օդանավակայան ժամանելուց առաջ իրենց չվերթի վերաբերյալ տեղեկատվությունն ստուգել ավիաընկերությունում»,-ասված Է օդանավակայանի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Heathrow-ի պաշտոնական կայքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը վտանգի «դեղին» մակարդակ Է հայտարարել Լոնդոնում հաստատված եղանային պայմանների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: