Գայա Արզումանյանը համագործացելո՞ւ է Սեւակ Խանաղյանի հետ. մեկնաբանում է երգչուհին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգչուհի Գայա Արզումանյանը օրերս իր Facebook-ի էջում ուկրաինական X Factor-ի հաղթող Սեւակ Խանաղյանի հետ նոր լուսանկար է հրապարակել` այն վերնագրելով հետեւյալ կերպ` «Coming soon» (շուտով):
Լուսանկարից կարելի է ենթադրել, որ երգիչների երկրպագուներին անակնկալ է սպասվում` համագործակցության տեսքով: Արդյոք Գայան եւ Սեւակը կներկայանան զուգերգո՞վ: NEWS.am STYLE-ը փորձեց ճշտել երգչուհուց:
«Կան համագործակցության նպատակներ, սակայն ավելի ուշ կբացեմ փակագծերը»,-նշեց երգչուհին` այս պահի դրությամբ չբացահայտելով մանրամասները:
Հիշեցնենք, որ վեջերս Սեւակը Երեւանում էր: Այստեղ երգիչը հասցրեց հանդես գալ մամուլի ասուլիսով, հանդիպել երկրպագուների հետ եւ ներկայանալ համերգային ծրագրով:
Ուկրաինական X Factor-ի հաղթողի մեծ համերգները Երեւանում սպասվում են փետրվարի 19-ին եւ 26-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Սյունե Առաքելյան