Վթարի հետևանքով միկրոավտոբուսի 6 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունԵրևանի Ռուբինյանց փողոցում հունվարի 22-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և թիվ 58 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի միկրոավտոբուսը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ պատահարի հետևանքով «ԳԱԶել-32213»-ի 6 ուղևոր մարմ նական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: