Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ


Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի վերաբերյալ տրվել են խիստ հանձնարարականներ

Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 23-ին հանդիպել է Բժշկասոցիալական փորձաքննության համար պատասխանատու՝ նախարարության, գործակալության կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների ներկայացուցիչների հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացնելով  բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման  ժամանակավոր կարգը՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ բազմաթիվ քաղաքացիների փորձաքննության իրավունքի իրացումն ապահովելու և այս ընթացքում կուտակումները նվազեցնելու համար,  որոշակի ճշգրտված ձևաչափով, հունվարի 23-ից մարտի 20-ը  կիրականացվի   քաղաքացիների բժշկասոցիալական  փորձաքննություն:

«Անցումային փուլում 27 տարածքայիններից կձևավորվեն 18-ը` վերանայելով սպասարկման տարածքները, մասնագիտական կազմը, փորձաքննությունների  ժամանակացույցը: Յուրաքանչյուր հանձնաժողովի գործունեության համար վերադաս մարմնից կնշանակվեն  պատասխանատուներ, ովքեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հետ միասին անձնական պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր կայացված որոշման համար»,- նշել է  նախարարը:

Քաղաքացիների հետ շփման համատեքստում, նախարարը  ընդգծել է, որ  աշխատանքը գնահատելիս՝  քաղաքացիների հետ վարվեցողությունը համարվելու է ոչ պակաս կարևոր գործոն, քան որոշման ճշգրիտ կայացումը: «Այն պաշտոնատար անձինք, ովքեր քաղաքացիների հետ իրենց շփումներում որևէ  կերպ թույլ կտան սոցիալական աշխատողին ոչ հարիր վարվեցողություն՝ կկրեն ամենախստագույն պատիժը, որը կարող է սահմանված լինել նման դեպքերի համար»,- շեշտել է Արտեմ Ասատրյանը:

Անդրադառնալով փորձաքննության ընթացքին, նախարարը տարածքային բաժինների ներկայացուցիչներին կոչ է արել խստորեն կիրառել սահմանված չափորոշիչները  և քաղաքացիներին  հանգամանալից բացատրել ընդունված որոշման օբյեկտիվ հիմքերը՝ միաժամանակ ապահովելով քաղաքացու կարգավիճակին համապատասխան ծառայությունների տրամադրումը:

«Մենք անցում ենք կատարում հաշմանդամության սոցիալական մոդելին, որտեղ բացառվում է հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձին «ամեն ինչ», իսկ  համապատասխան կարգավիճակ չունեցողին՝ «ոչինչ» սկզբունքը:  Յուրաքանչյուր քաղաքացի, իր կարիքին համապատասխան, ստանալու է ծառայությունների փաթեթ, որն էլ  հանդիսանալու է  կոռուպցիոն դրսևորումները հնարավորինս բացառելուն ուղղված հիմնական քայլերից մեկը»,- ասել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով, որ հաշմանդամության  սահմանման ողջ գործընթացում հստակ պետք է տարանջատվի  « հաշմանդամություն ունենալն»  ու  «հիվանդ լինելը»:

«Մենք աշխատելու ենք  արտակարգ ռեժիմով, այն անձինք, ովքեր պատրաստ չեն այդ  աշխատանքին չեն աշխատելու:  Զուգահեռաբար մենք կադրերի բանկ ենք ձևավորում, կան տրված հանձնարարականներ, ունենք նաև պայմանավորվածություններ  Սանկտ Պետերբուրգի համապատասխան ինստիտուտի  հետ,  և  համապատասխան մասնագետների միջոցով իրականացվելու են  բժիշկ-փորձագետների շարունակական ուսուցում և վերապատրաստումներ»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ոլորտը  համակարգող նախարարի տեղակալին և մյուս պատասխանատուներին տրվել  է խիստ հանձնարարական՝ գործընթացը վերցնել ամենօրյա հսկողության տակ և շաբաթը մեկ անգամ զեկուցել աշխատանքների ընթացքի, խնդիրների և դրանց լուծման արդյունքների մասին: 

«Շուրջ  75 000 քաղաքացի սպասարկող  բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն  ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից:  Այս իսկ պատճառով  բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխությունները այլևս անհրաժեշտություն են»,- ամփոփելով՝ ընդգծել է նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար