Մոսկվան պատրաստ է անցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման ուղու իր մասը. Լավրով
International news Մոսկվան չի գայթակղվում Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների առումով, բայց պատրաստ Է դրանց նորմալացմանը իրավահավասարության հիման վրա, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք չենք գայթակղվում, բայց, ինչպես արդեն բազմիցս ասել Է նախագահ Պուտինը, պատրաստ կլինենք անցնելու ճանապարհի մեր մասը, որպեսզի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները նորմալանան: Դա հնարավոր Է անել, անշուշտ, բացառապես իրավահավասարության հիման վրա, միմյանց հարգելու հիման վրա եւ այդ շահերի հավասարակշռության որոնման հիման վրա այնտեղ, որտեղ մեր առջեւ ընդհանուր նպատակներ կան միջազգային ասպարեզում, այնպիսիք, ինչպիսին պայքարն Է ահաբեկչության դեմ»,- ասել Է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: