«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն ինքնակամ տեղափոխվել են այլ բանտախուց
Հասարակություն«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարականով հունվարի 23-ին ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ լրատվամիջոցներով դատապարտյալների խցերի տեղափոխությամբ պայմանավորված ինքնավնասման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով: Ծառայության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդրին, դատապարտյալներին ներկայացրել այլ խուց տեղափոխվելու հիմքերը, ինչի արդյունքում նրանք ինքնակամ տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:
Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը (http://www.a1plus.am/1515251.