Վերա Բրեժնևան իր հանգիստն է վայելում Թաիլանդում
LifestyleԻ տարբերություն ռուսական շոու-բիզնեսի շատ աստղերի, որոնք ձմեռային արձակուրդից հետո վերադարձել են առօրյա աշխատանքին, Վերա Բրեժնեվան մեկնել է Թաիլանդ՝ վայելելու իր հանգիստը: Նա այժմ այնտեղ է իր ընկերուհու հետ:
Ինքնաթիռում Բրեժնեվան հասցրել է գրառում անել սոցցանցում. «Գերազանց աշխատանքից հետո մեկնում եմ հանգստի, ուռա՜…» :
Վերա Բրեժնեվան այս օրերին արևի ջերմությունն է վայելում Թաիլանդի լողափերից մեկում: Նա լուսանկարվել է լողազգեստով և երկրպագուներին ի ցույց դրել իր նրբագեղ մարմինը: Վերա Բրեժնեվան հերթական անգամ ապացուցել է, որ ինքը Ռուսաստանի ամենասեքսուալ կանանցից մեկն է: